30/01/2020 09:39
«Փաստ». Իշխանության ներսում շրջանառվում է ԿԸՀ-ում հիմնավոր փոփոխություններ իրականացնելու թեման
«Փաստ» թերթը գրում է, որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իշխանության սատելիտների և իշխանամերձ շրջանակների կողմից տարբեր առիթներով «քննադատվում» է այն հանգամանքը, որ մի շարք առանցքային պաշտոններում շարունակում են մնալ, այսպես կոչված, «նախկինները»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում իշխանության ներսում շրջանառվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հիմնավոր փոփոխություններ իրականացնելու թեման։ Նշենք, որ բոլոր ժամանակներում հենց այս կառույցն ու նրա ղեկավարն էին դառնում հանրային դժգոհությունների ու բողոքի ակցիաների թիրախ։
Ըստ լուրերի՝ իշխանությունները ԿԸՀ-ում փոփոխությունները ցանկանում են իրականացնել հենց այս փուլում, քանի որ այս ընթացքում առանձնապես ակտիվ ընտրական գործընթացներ չկան, և հանգիստ կարելի է «թարմացում» կատարել: