30/01/2020 13:07
Ոչ մի տրագեդիա չի լինի, եթե ինչ-որ մեկը վաղ կենսաթոշակի չդիմի. Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պնդում է՝ դեռ շուտ է կանխատեսել, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքը չի գործելու:
«Վաղ կենսաթոշակի համար դեռ ժամանակ կա՝ մինչև փետրվարի 27-ը և որևէ մեկը չի կարող գնահատել աշխատե՞ց, թե՞ չաշխատեց, քանի դեռ վերջին օրը չի եկել և չենք կարող արձանագրել որևէ մեկը դիմեց, թե չդիմեց: Բացի դրանից՝ ոչ մի տրագեդիա չի լինի, եթե ինչ-որ մեկը վաղ կենսաթոշակի չդիմի, որևէ տրագեդիա չի լինի, եթե նաև դիմի», - ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում նշել էր, որ չի հասկանում, թե ինչով է պայմանմավոևրված դատավորների վաղ կենսաթոշակի համար սահմանված այդ ժամկետը: