30/01/2020 12:36
Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոն ուշագնաց է եղել
Անցած տարի գահից հրաժարված Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտո ուշագնաց է եղել, հայտնում է Kyodo-ն։
Կայսրական պալատի գործերի վարչության տվյալով՝ չորեքշաբթի նախկին միապետն ընկել է պալատի սենյակներից մեկում և որոշ ժամանակ կորցրել գիտակցությունը։ Դրանից անմիջապես հետո անցկացված բուժզննումը կատարվածի պատճառները չի պարզել։ Նշվում է, որ պատվավոր կայսրը արդեն վերականգնվել է և լավ է զգում։
Ակիհիտոն գահ է բարձրացել 1989 թվականին հոր մահից հետո և դարձել ճապոնացի առաջին միապետը, որը գահն զբաղեցրել է հետպատերազմյան սահմանադրության օրոք։ Նա գահից հրաժարվել է 2019 թվականի ապրիլի 30-ին, որից հետո նոր կայսր է դարձել նրա որդին՝ Նարուհիտոն։