30/01/2020 18:05
Գերմանիայում բուժքրոջը կասկածում են նորածինների սպանության փորձի համար
Գերմանիայի Ուլմա համալսարանական կլինիկայի բուժքրոջը կասկածում են մահափորձ կատարելու մեջ այն բանից հետո, երբ կլինիկայում նորածինների մոտ մորֆինի պատճառով առաջացել են կյանքին սպառնացող շնչառական խնդիրներ, ասվում է Ուլմայի դատախազության մամուլի հաղորդագրության մեջ:
Դատախազության կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ մոտավորապես նույն ժամանակահատվածում՝ անցած տարվա դեկտեմբերի 20-ին, հինգ նորածնի մոտ շնչառության խնդիրներ են առաջացել: Երեխաները շտապ օգնություն են ստացել բուժանձնակազմի կողմից, որպեսզի վերացվի նրանց առողջությանը սպառնացող վտանգը:
Սկզբում, ենթադրվում էր, որ սա վարակ է, բայց վերլուծությունները ցույց են տվել, որ նորածինները ստացել են ուժեղ անալգետիկ մորֆին: Կլինիկայի ղեկավարությունը դիմել է ոստիկանություն, որից հետո բուժքույրերից մեկի մոտ հայտնաբերվել է կրծքի կաթով ներարկիչ, որում եղել է մորֆին:
Դատախազության տվյալներով՝ բուժքույրը կասկածվում է հինգ դեպքերում ծանր մարմնական վնաս պատճառելու և սպանության փորձ կատարելու մեջ։