30/01/2020 17:42
ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրը 75 զինծառայող կուղարկի Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության յուրաքանչյուր մասնակից երկիր 75 զինծառայող կուղարկի Մոսկվա՝ 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար: Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Պետությունների ղեկավարները հաստատել են զորակազմի մասնակցությունը: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր պետությունից շքերթին կմասնակցի 75 մարդ», - ասել է նա: