30/01/2020 13:53
Պերուում վթարից առաջացած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի
Պերուի մայրաքաղաքում վառելիք տեղափոխող ավտոցիստերնի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասելով 17-ի, հայտնում է Peru 21 պորտալը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը:
Հիվանդանոցում 13-ամյա դեռահաս է մահացել:
Ավելի վաղ հաղորդվել էր 14 մահացածի և ավելի քան 40 վիրավորի մասին:
Գրեթե մեկ շաբաթ առաջ Լիմայի ծայրամասում ավտոցիստերնը բախվել է մեքենաների վերանորոգման կետի շենքին: Բախումը հանգեցրել է պայթյունի և հրդեհի: