31/01/2020 15:41
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը Հատուկ քննչական ծառայությունում էր (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն այսօր Հատուկ քննչական ծառայությունում էր, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը:
Դուրս գալով ՀՔԾ շենքից՝ նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը վերադարձրել է քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար։
Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: