31/01/2020 14:45
Ջեֆ Բեզոսը 15 րոպեում հարստացել է 13 միլիարդ դոլարով
«Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 15 րոպեում հարստացել է 13.2 միլիարդ դոլարով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընկերությունը հրապարակել է եռամսյակային եկամուտների մասին հաշվետվությունը:
Ինչպես գրում է «Bloomberg»-ը՝ զեկույցի հրապարակումից հետո «Amazon»-ի բաժնետոմսերի գինն աճել է 12 տոկոսով՝ մինչև 2100 դոլար: Այսպիսով, ինչպես նշում է «Bloomberg Billionaires Index»-ը՝ Բեզոսի ունեցվածքն աճել է՝ հասնելով 129,5 միլիարդ դոլարի:
Համաձայն եռամսյակային հաշվետվության՝ «Amazon»-ը գրանցել է 87.4 միլիարդ դոլարի շահույթ: