31/01/2020 13:48
Ջոնսոն. ԵՄ-ից դուրս գալը կդառնա Մեծ Բրիտանիայի միավորման ու նորացման նոր փուլի սկիզբը
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ Եվրամիությունից երկրի առաջիկա դուրս գալը նոր փուլի սկիզբ է բոլոր բրիտանացիների կյանքում, որը պետք է ընթանա միավորման ու նորացման նշանաբանի ներքո: Այդ մասին ասված է Ջոնսոնի ուղերձում, որը տարածել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Վարչապետը պետք է ելույթ ունենա Լոնդոնի ժամանակով ժամը մոտ 22:00-ին (Երևանի ժամանակով շաբաթ օրը ժամը 02:00-ին)՝ այն պահից մեկ ժամ առաջ, երբ Մեծ Բրիտանիան պաշտոնապես կլքի Եվրամիությունը, որի կազմում նա անցկացրել Է 47 տարի և մեկ ամիս:
«Ամենակարևորը, որ պետք է ասենք այսօր, այն է, որ սա է ոչ թե վերջն է, այլ սկիզբը: Սա այն պահն է, երբ լուսաբացը ներխուժում է, և վարագույրը բարձրանում է նոր գործողություն սկսելու համար: Սա է իրական ազգային նորացման և փոփոխության պահը», - ասվում է Ջոնսոնի հայտարարության մեջ:
Վարչապետի կարծիքով՝ երկրի տարբեր շրջանները պետք է զարգացնել: «Սա նոր դարաշրջանի արշալույսն է, որում մենք այլևս չեն համաձայնի, որ ձեր ու ձեր ընտանիքների կյանքում հնարավորությունները կախված լինեն այն բանից, թե երկրի որ մասում եք դուք ապրում: Սա այն պահն է, երբ մենք սկսում ենք միավորվել ու հասնել նոր մակարդակի»,- ասված է Ջոնսոնի ուղերձում: «Մեր՝ որպես կառավարության դերը, իմ աշխատանքը պետք է կայանա նրանում, որ միավորենք մեր երկիրն ու առաջ տանեք»: