31/01/2020 18:10
Հինգ երկիր միացել է Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցներին
Առնվազն հինգ երկիր է միացել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մեխանիզմին՝ Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում ապօրինի երկրաբանական հետախուզական աշխատանքներ կատարելու համար: Այս մասին ասված է ԵՄ խորհրդի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ:
«Թեկնածու երկրները` (ԵՄ-ին անդամակցելու համար) Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան և Ալբանիան, նաև Իսլանդիան, որը Եվրոպական տնտեսական տարածքի անդամ է, միացել են այդ որոշմանը», - ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ այժմ նշված երկրները ստիպված կլինեն համակարգել իրենց քաղաքականությունն այս որոշման հետ:
Մեխանիզմը, որը Եվրամիության կողմից հաստատվել էր անցած տարվա նոյեմբերին, թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել այն անձանց և ընկերությունների համար, որոնք պատասխանատու են ածխածնի պաշարների հետախուզման հետ կապված հորատման գործողությունների համար, որոնք Կիպրոսի կողմից թույլատրված չեն, իր տարածքային ջրերում, բացառիկ տնտեսական գոտում կամ մայրցամաքային շելֆերում:
Բացի այդ, այն անհատները և ընկերությունները, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Թուրքիային այս գործունեության համար, կարող են պատժամիջոցների ենթարկվել: