31/01/2020 18:02
Թուրքիան Սիրիային մեղադրում է Իդլիբի պայմանագիրը խախտելու համար
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խախտում է ռուս-թուրքական համաձայնագիրը՝ Սիրիական Իդլիբում ապակայունացված գոտու վերաբերյալ, հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը:
«Ասադի ռեժիմն ուժեղացրել է գրոհները Իդլիբում: Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ենք ստորագրել, բայց դա խախտվում է ռեժիմի կողմից: Մեզ համար սա կարևորագույն խնդիր է: Մենք ունենք Սիրիայից 3,6 միլիոն փախստական, և չենք կարող անտարբեր հետևել, քանի որ փախստականների նոր ալիքները շարժվում են դեպի մեր սահմանները», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում:
Նա ավելացրել է, եթե Իդլիբում իրավիճակը չկայունանա, ապա «Թուրքիան անտարբեր չի մնա»: