31/01/2020 12:20
Ավելի քան 60 մարդ է տուժել Իրանի կողմից ամերիկյան ռազմակայաններին հարվածելու հետևանքով
Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա Իրանի հարձակման հետևանքով տուժածների թիվն ավելացել է, հայտնել են Պենտագոնից:
Այսպիսով, իրանական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 64-ի, հայտնում է РИА Новости- ն:
Անցած չորեքշաբթի մոտ 50 զինծառայողի մոտ ուղեղի տրավմատիկ վնասվածք է ախտորոշվել: Այդ պահից ի վեր նմանատիպ ախտորոշում է տրվել ևս 14 մարդու:
Հայտնի է, որ 39 մարդ արդեն վերադարձել է ծառայության: