31/01/2020 15:59
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել Է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի երկրի միջուկային ծրագրի վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
ԱՄՆ-ն հինգշաբթի ընդլայնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, սահմանափակիչ միջոցներ են ձեռնարկվել ԻԱԷԿ-ի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի և բուն կազմակերպության նկատմամբ: Այժմ ԱՄՆ-ի տարածքում նրանց ակտիվները, ընդհանուր կանոնների համաձայն, սառեցված են: Բացի այդ, նրանց հետ երրորդ անձանց բոլոր գործարքները երկրորդային պատժամիջոցների օբյեկտ են:
«Պարոն Սալեհին առաջնակարգ գիտնական է ու քաղաքական գործիչ, նրա դեմ պատժամիջոցները կապված են ԱՄՆ-ի հուսահատության հետ և ոչ մի կերպ չեն ազդի Իրանի խաղաղ միջուկային ծրագրի առաջընթացի վրա», - ասված է Մուսավիի հայտարարության մեջ, որը դատապարտել է պատժամիջոցները:
Նրա խոսքով՝ Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը «վաղուց փակուղի է մտել»: