31/01/2020 13:34
Իշխանությունն անթաքույց հարձակում է գործել դատական իշխանության վրա. ՀՅԴ գործիչ
Այն, որ գործող իշխանությունը ակնհայտորեն, անթաքույց հարձակում է գործել դատական իշխանության վրա, կասկածից վեր է, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության հայտնի ռեպորտաժին՝ բանախոսը նկատեց, որ այդ ալիքն ուղղակի պարտավոր է անաչառություն պահել։
Արծվիկ Միանսյանի խոսքով՝ քաղաքական իշխանությունն ամեն գնով՝ գրիչ նվիրելուց մինչև գրկախառնություն, փորձում է իրավիճակը լարված պահել։
«Սեփական ցանկությունները ժողովրդի պահանջով փաթեթավորելու վարքագիծը տանելու է առճակատման», - ասաց դաշնակցական գործիչը։
Ինչ վերաբերում է մի խումբ ընդդիմադիր ակտիվիստների օրեր առաջ ասֆալտին փռելու գործելաոճին՝ Մինասյանը նշեց, որ ամեն բան արվում է մարդկանց հնազանդ պահելու, վախի մթնոլորտ ստեղծելու համար։
«Անգամ 70 տոկոս քվեն նրանց չի տալիս այդ իրավունքը։ Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքացուն ստորացնել, սա աբսուրդ է», - իր խոսքը եզրափակեց դաշնակցական գործիչը։