31/01/2020 15:29
Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրենը ևս մեկ բողոք է ներկայացրել Նարեկ Մալյանի դեմ
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի (Սորոսի հիմնադրամ) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը ևս մեկ բողոք է ներկայացրել «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմադիր Նարեկ Մալյանի դեմ:
«Քիչ առաջ ոստիկանությունից ստացա հերթական ծանուցագիրն այն մասին, որ օլիգարխ Ջորջ Սորոսի վարձու աշխատող Լարիսա Մինասյանը հերթական կեղծ բողոքն է ներկայացրել ՎԵՏՕ շարժման գործունեության դեմ», - գրել է Նարեկ Մալյանը Facebook-ի իր էջում: