31/01/2020 12:11
Չուվաշիայի կառավարությունը հրաժարական է տվել
Չուվաշիայի ժամանակավոր ղեկավար Օլեգ Նիկոլաևը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականի մասին: Այս մասին նա հայտնել է նախարարների կաբինետի առաջին նիստում:
«Ես այսօր կառավարության հրաժարականի մասին հրամանագիր եմ ստորագրել: Կարծում եմ, որ մոտ ժամանակներում խորհրդակցություններ կանցկացնենք, և ձեզանից շատերի հետ կշարունակենք աշխատանքը», — նրա խոսքերը մեջբերում է ТАСС-ը: