31/01/2020 18:25
Թուրքիան մտադիր է ռազմակայան կառուցել Լիբիայի մայրաքաղաքի մոտ
Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) հետ՝ Տրիպոլիի մերձակայքում ռազմակայանի կառուցման վերաբերյալ: Նման հայտարարությամբ ուրբաթ օրը հանդես է եկել «Al Arabiya»-ն՝ հղում անելով անանուն ռազմական աղբյուրներին:
Ըստ հեռուստաալիքի՝ այնտեղ նախատեսվում է տեղակայել թուրքական հատուկ նշանակության ջոկատայիններին և Թուրքիայի ՌԾՈւ ստորաբաժանումները, ստեղծել թռիչքուղի և վերազինել շփման կետ: Բացի այդ, ենթադրվում է, որ ԱՀԿ-ն Անկարայի հետ քննարկում է թուրքական ռազմական ինքնաթիռներ և անօդաչու սարքեր գնելու մասին:
Հինգշաբթի «Al-Arabiya»-ն՝ հղում անելով անանուն աղբյուրներին, հաղորդել էր, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Սոմալիից և Քենիայից Լիբիա և ԱՀԿ-ի հետ առաջին գործարքը կնքել հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ: