31/01/2020 12:43
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին:
«Մենք հենց նոր Գազայում ՀԱՄԱՍ-ի թիրախներին պատասխանեցինք հարվածներով, ներառյալ՝ ստորգետնյա ենթակառուցվածքին, որն օգտագործվում է զենք արտադրելու համար», - ասված է բանակի Twitter- ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ իսրայելական բանակը ՀԱՄԱՍ-ին մեղադրում է հրթիռները, պայթուցիկով փուչիկներ արձակելու և դիպուկահար կրակոցներ իրականացնելու համար: