31/01/2020 11:05
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Դեսպանատուն
Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման խթանմանը, այս մասին Twitter-ում հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Միացյալ Նահանգները լի է վճռականությամբ՝ աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասվում է հաղորդագրության մեջ: