Մեր օրերում պատվի ու արժանապատվության դեֆիցիտն ավելի սուր է, քան՝ Շիրվանզադեի ժամանակներում. Անահիտ Աղասարյան

01/02/2020 14:33

Մեր օրերում պատվի ու արժանապատվության դեֆիցիտն ավելի սուր է, քան՝ Շիրվանզադեի ժամանակներում. Անահիտ Աղասարյան


Սերիալային շուկան շարունակում է մնալ ամենամեծ պահանջարկ ունեցողը, սակայն ժամանակն ու մասնագետները թելադրում են՝ կարևորը ոչ թե սերիաների քանակն է, այլ՝ սյուժեի ասելիքն ու որակը: Տևական ժամանակ է՝ Անահիտ Աղասարյանի սցենարով հեռուստադիտողին են հանձնվում գրական ստեղծագործությունների մերօրյա տարբերակները. Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչն» ու Շիրվանզադեի «Քաոսը» դրանց վառ օրինակներն են: 16-ական մասերից բաղկացած այս էկրանավորումները ոչ միայն հետաքրքրություն առաջացրեցին հեռուստադիտողի մոտ, այլև ապացուցեցին՝ ամեն նորը լավ մոռացված հինն է…

Մարտ ամսից հեռուստադիտողի դատին կհանձնվի Շիրվանզադեի «Պատվի համար»-ը: 16 մասից բաղկացած էկրանավորման սցենարը կրկին վստահվել է Անահիտ Աղասարյանին, ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է Անահիտ Աղասարյանի հետ:

- Տիկին Աղասարյան, Շիրվանզադեի «Պատվի համար» ստեղծագործությունը էկրանավորվում է Ձեր սցենարով: Ո՞ւմից եք ստացել առաջարկը:

- Առաջարկը ստացել եմ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից։ Ի դեպ, «Քաոս»-ն ու «Վերջին ուսուցիչը» էկրանավորելու մտահղացումները նույնպես նրանն են, ու այդ երկուսի աննախադեպ հաջողությունները վկայում են, որ չափազանց կարևոր է գործի ճիշտ ընտրությունը։

- Շա՞տ ժամանակ ունեիք սցենարի վրա աշխատելու համար:

- Գիտեք, տարիներ առաջ սցենարը գրվելուն զուգահեռ շատ արագ դերասաններ ու ռեժիսոր էին ընտրում ու մեկ շաբաթ, 10 օր անց սկսում էին զուգահեռաբար նկարել։ Ստացվում էր, որ ռեժիսորը նկարում է՝ մինչև վերջ ծանոթ չլինելով նյութին, դերասանները խաղում են կերպարներ՝ չիմանալով, թե ի՞նչ է լինելու նրանց հետ հետագայում, իսկ արտադրական մասով զբաղվող կազմը երբեմն կանգնում էր փաստի առաջ, և խնդիրը լուծվում էր հապճեպ։ Սա պրոֆեսիոնալիզմի հետ նույնքան կապ ունի, որքան մատերիան անտիմատերիայի հետ… Հանրայինում գործելակերպն այլ է. սցենարիստին ոչ ոք չի շտապեցնում, ինչը հնարավորություն է տալիս հղկել, փոփոխություններ անել, ավելի երկար ու լուրջ աշխատել գործի վրա։ Մեկ կամ մի քանի ամսից, ինչպես կինոյում է արվում, սկսվում են նախապատրաստական լուրջ աշխատանքները։ Լուրջ մոտեցումը տալիս է լուրջ արդյունք, ինչի ապացույցն են «Քաոս»-ն ու «Վերջին ուսուցիչը», Կոմիտասի 150 –ամյակին նվիրված փաստավավերագրական հինգ մասանոց ֆիլմը։

- Սա արդեն երրորդ դասական աշխատանքն է, որը դուք վերածում եք ժամանակակից սցենարի: Որքանո՞վ է դժվար ու որքանո՞վ՝ պատասխանատու:

- Ինձ համար կարևոր չէ՝ գործը դասական է, ոչ դասական, ինքնուրույն, թե արդեն ուրիշ սցենարիստի կողմից գրված պատրաստի սցենար, որը պետք է «ապրանքային» տեսքի բերել։ Ես անում եմ այն, ինչ թույլ են տալիս իմ հնարավորությունները։ Փորձում եմ պատվերը կատարել լավ, որ պատվերներ էլի լինեն (ժպտում է, հեղ.):

- Այնուամենայնիվ, որպես սցենարիստ, առավել հեշտ է զրոյի՞ց սցենար գրել, թե՞ աշխատել նյութի նորացման վրա:

- Երկու տարբերակով էլ հեշտ ու հաճույքով եմ գրում։ Եթե հաճույքի պահը չլինի, էս գործով չեմ զբաղվի։ Հենց մի քիչ դժվար եղավ, մասնագիտությունս կփոխեմ… Օրինակ, «Հարևաններ», «Հանուն սիրո» , «Բացիր աչքերդ» սերիալները, ինչպես դուք եք ասում, զրոյից են գրվել, և երեքն էլ ունեցել են բարձր վարկանիշ ու հաջողություն։ Այդ սերիալներից որոշ արտահայտություններ դարձել էին թևավոր խոսքեր։ «Փողոցի շները», որը նույնպես սիրվեց հատկապես երիտասարդության կողմից, գրել ենք երիտասարդ ռեժիսոր Դանիել Հարությունյանի հետ համատեղ՝ լիցեյի սաների տղայական խաղի հավեսով ու ոգևորությամբ։

- Վերադառնանք «Պատվի համար»-ին. բնօրինակում իրադարձությունները տեղի են ունենում 20-րդ դարի սկզբում, Ձեր սցենարո՞ւմ որ ժամանակներն են արտացոլվում:

- Մի դեպք հիշեցի. «Քաոս»-ի մեկնաբանություններում մի հեռուստադիտող, պարզվեց՝ ուսուցիչ, գրել էր․«Իսկ ինչո՞ւ չեք նկարահանում հենց այն ժամանակները ու այնպես, ինչպես Շիրվանզադեի մոտ է»։ Մեղմ ասած՝ միամտություն է։ Բաքու ո՞նց նկարենք, նավթի հանքեր ունե՞նք։ Տվե՛ք հոլիվուդյան միջոցներ՝ արհեստականորեն ստանալու անցյալ դարի Բաքվի փողոցները, տները, զգեստները, կառքերն ու մնացյալը, անենք էդպես։ Երկու օր գլուխ եմ կոտրել, թե ի՞նչ հորինեմ, ոնց ու որտեղ անեմ այն տեսարանը, երբ Միքայելը այրվող նավթի հանքի միջից փրկում է Շուշանիկի հորը… Այնպես որ, «Պատվի համար» սերիալում նույնպես մեր օրերն են։ Իրականում, սա ոչ թե զուտ Շիրվանզադեի պիեսի էկրանավորումն է, այլ բազմասերիանոց ֆիլմ՝ այդ պիեսի մոտիվներով: Պիեսում հենց սկզբից Օթարյանն ու Մարգարիտն արդեն սիրում են իրար, փաստաթղթերն արդեն կան, Օթարյանի ձեռքում են, շատ բան արդեն եղել է։ Սերիալը սկսվում է․․․ Լավ, չեմ ուզում պատմել (ծիծաղում է, հեղ.)։ Կասեմ միայն, որ անակնկալները շատ են լինելու, կան գործող անձինք, որոնք պիեսում ընդհանրապես չկան, կա նախապատմություն և այլ հետաքրքիր ու սուր զարգացումներ։

- Կարելի է ենթադրել, որ պիեսում առկա ասելիքից շեղվե՞լ եք:

- Ո՜չ, անշուշտ ասելիքը պահպանվում է։ Ես փորձել եմ ուժերիս ներածի չափով հավատարիմ մնալ հեղինակի գործի ոգուն, և սյուժետային գծերի ընդլայնումներն էլ լինեն ոչ թե տարածական, այլ՝ խորքային։ Ասելիքը ոչ միայն պահպանված, այլև ընդգծված է։ Մեր օրերում, ըստ իս, պատվի ու արժանապատվության դեֆիցիտն ավելի սուր է, քան՝ Շիրվանզադեի ժամանակներում։ Երբեմն հանրային մարդիկ հրապարակավ այնպիսի սուտ են ասում, որ ապշում ես ու մտածում՝ մի՞թե էս մարդը մոռացել է, որ դրանից առաջ լրիվ ուրիշ բան է ասել և դրա տեսագրությունը կա՛ ինտերնետում։ Մի՞թե չեն վախենում սուտ երևալուց, չեն վախենում պատվազրկվելուց, մի՞թե արժանապատվության զգացումը քնել է օգուտի ծածկույթի տակ… Այս սերիալի իմ կենտրոնական հերոսներրից մեկը՝ խորհրդավոր Բարխուդարը, որը պիեսում չկա, և որի կերպարը մարմնավորում է Ռաֆայել Քոթանջյանը, ասում է. «Նախկին դարերում անպատիվ խոսքի համար մենամարտի էին հրավիրում։ Հիմա պատվի համար պայքարող չկա, փողի կռիվ է»…

- Այսինքն, ժամանակակից երիտասարդները պատիվը չե՞ն նախընտրում հարստությունից, փողն այսօր առաջատա՞րն է:

- Ցավոք, ամբողջ աշխարհում փողն այսօր առաջատարն է։ Սպառողական տենդը՝ ոչ անհրաժեշտ իրերով տունը լցնելու անհեթեթ մրցավազքը, հին հեռախոսը նորով փոխելու, ունեցած նորմալ մեքենան ավելի թանկով փոխարինելու ցուցադրական մոլուցքը, վիտամինների ու սննդի հավելումների հաբեր կուլ տալու համատարած երևույթը, նորաձև բաներից հետ չմնալու անիմաստ մարմաջը առաջին պլան են բերել փողը, որով կարելի է այդ ամենը ձեռք բերել։ Մարդիկ այսօր ավելի տարված են ֆինանսական հիերարխիայի աստիճաններով վեր բարձրանալու անհագ ցանկությամբ, քան մնայուն արժեքներն իրենց մեջ կրելու անհրաժեշտությամբ… Բայց մեր ժողովրդի մենթալիտետը մի քիչ տարբեր է։ Շատ են մարդիկ, ում համար պատիվն ավելի վեր է։ Մի մասը դա կոչում է պատիվ, մի մասը՝ նամուս-թասիբ։

- Դերասաններից ովքե՞ր և ի՞նչ կերպարներում են ներգրավված:

- Էլիզբարովի դերում իմ շատ սիրելի Ալեքսանդր Խաչատրյանն է, նրա կնոջ դերում՝ Աննա Էլբակյանը, ով բեմական հմայքից ու տաղանդից բացի նաև հայ թատրոնի ու կինոյի ամենապրոֆեսիոնալ ու բանիմաց դերասանուհիներից է։ Մերուժանի դերը, որը նույնպես պիսում չկա, խաղում է Մկրտիչ Արզումանյանը, ով «Քաոս»-ում Սմբատի դերակատարմամբ ապացուցեց, որ դրամատիկ դերեր կարող է մարմնավորել ոչ պակաս հաջողությամբ, քան՝ կոմիկական դերերը։ Մարգարիտի դերում Մանե Մխոյանն է, ում հեռուստադիտողը առաջիկայում կտեսնի նաև «Անատոլիական պատմության» մեջ: Այս դերասանուհին թատրոնի հանդիսատեսին ծանոթ է Գյումրու թատրոնից, այդ թվում՝ իմ՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացումից…

- Ձեր որդին՝ Սոս Ջանիբեկյանը, եթե չեմ սխալվում, գլխավոր հերոսին է մարմնավորում:

- Այո, Սոս Ջանիբեկյանը Արտաշես Օթարյանի դերում է։ Օթարյանի կերպարը սերիալում ավելի մեծ է ու տարողունակ, քան՝ պիեսում։ Ծավալային առումով պիեսը փոքր գործ է, իսկ սերիալը՝ 16 մաս։ Օթարյանի կերպարը տարիքին անհամեմատ խորը մարդ է՝ ծերունական իմաստությամբ ու երիտասարդական ավյունով օժտված։ Մտածող է, էմոցիոնալ, բայց նաև՝ գործող։ Եվ, իհարկե, որպես գլխավոր հերոս՝ անպայման խարիզմատիկ։ Սրանք այն հատկություններն են, ինչով աչքի է ընկնում ինքը՝ Սոս Ջանիբեկյան մարդը։ Ուրախ եմ, որ Հրաչ Քեշիշյանը հենց նրան ընտրեց։ 

- Սովորաբար, սցենարիստները գրելիս պատկերացնում են, թե այս կամ այն հերոսին որ դերասանի խարիզման է յուրահատուկ: Ձեր սցենարով նկարահանված ու նկարահանվող հեռուստաֆիլմերի դերասանական կազմի ընտրությունից, վերջնարդյունքից գո՞հ եք, թե՞ Ձեզ վստահվելու դեպքում այլ դերաբաշխում կանեիք: Ի վերջո, նաև այդ ընտրությամբ է պայմանավորված՝ հաջողվա՞ծ կլինի նախագիծը, թե՞ ոչ:

- Եվ «Քաոս»-ը, և «Վերջին ուսուցիչը», որոնք, արձագանքներից ելնելով, համարվեցին վերջին շրջանի սերիալային ամենահաջողված պրոյեկտները, նկարահանել է ռեժիսոր Հայկ Կբեյանը։ Հաջողության առյուծի բաժինն իրենն է։ Կինոն կոլեկտիվ գործ է, և հաջողությունը բոլորինն է։ Դրանում իրենց բաժինն ունեն օպերատոր Արթուր Ուստյանը, մոնտաժը, դերասանական աստղաբույլը՝ Շաքե Թուխմանյան, Ռաֆայել Քոթանջյան, Խորեն Լևոնյան, Էմմա Մանուկյան, Վիվյեն Բոստանջյան, Մկո, Սոս… բոլորը։ Իսկ Անուշի դերակատար Էմմա Մանուկյանն ինձ համար բացահայտում էր։ Մեր թատրոնն ու կինոն, ի դեմս Էմմայի, ունի լուրջ, մասնագիտության նրբությունների մեջ խորացած ևս մի հազվագյուտ դերասանուհի։ «Քաոս»-ում թույլ դերակատար քիչ կար… գրեթե չկար… Դա էլ ռեժիսորի վաստակն է։ Ընդհանրապես, Հայկի հետ աշխատելը բավականություն է։ Լսում ենք իրար, խորհրդակցում, ստեղծագործական հարցերը լուծում միասին։ Երկու նախագծերի վերջնարդյունքից էլ գոհ եմ։

- Տիկին Աղասարյան, արդեն իսկ նոր սցենարիների առաջարկներ կա՞ն: Հիմա ի՞նչ նյութի վրա եք աշխատում:

- Այս ապրիլին եթեր կհեռարձակվի «Անատոլիական պատմություն» կինոպատումը, որը նույնպես գրական երկի հիման վրա է, թեև՝ ոչ դասական։ Նաև գեղարվեստական ֆիլմի սցենարի վրա եմ աշխատում, որ մասնավոր պատվեր է, և գրում եմ կոմեդիա՝ թատրոնի համար։ Կարծում եմ, մեր քաղաքականացված լուրջ ու լարված մթնոլորտում հիմա լիաթոք ծիծաղի կարիք կա։

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 25/11/2024 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը 25/11/2024 20:05 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն 25/11/2024 19:52 Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել 25/11/2024 19:37 Կոթի գյուղում տներ են այրվել 25/11/2024 19:23 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի 25/11/2024 19:10 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստանում է 25/11/2024 19:00 Բյուջեի կատարողականն են քննարկել 25/11/2024 18:47 ԿԳՄՍՆ-ում ուսումնասիրել են Գոռ Վարդանյանի ֆիլմն ու դիմել գլխավոր դատախազություն 25/11/2024 18:32 Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով 25/11/2024 18:19 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 18:04 Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է 25/11/2024 17:48 Ռուսաստանն ու Իրանը այլևս դոլարով առևտուր չեն անում 25/11/2024 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու 25/11/2024 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 25/11/2024 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար 25/11/2024 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն 25/11/2024 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 25/11/2024 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 25/11/2024 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 25/11/2024 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 25/11/2024 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» 25/11/2024 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 25/11/2024 15:19 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը՝ հայտարարելով այն հակասահմանադրական 25/11/2024 14:57 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 25/11/2024 14:42 Սուրեն Պապիկյանը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին. Լուսանկարներ 25/11/2024 14:39 Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում 25/11/2024 14:27 Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ 25/11/2024 13:58 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալները մոտենում են Բագրատ Սրբազանին և օրհնություն ստանում (Տեսանյութ) 25/11/2024 13:45 Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին 25/11/2024 13:40 Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 80:129 հաշվով պարտվել է Ավստրիային 25/11/2024 13:34 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները 25/11/2024 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության 25/11/2024 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ 25/11/2024 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 25/11/2024 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու 25/11/2024 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ 25/11/2024 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 25/11/2024 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով 25/11/2024 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր 25/11/2024 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով 25/11/2024 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել 25/11/2024 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր 25/11/2024 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան 25/11/2024 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 25/11/2024 11:41 Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր 25/11/2024 11:28 Հայաստան-ԵՄ. ահա, թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 25/11/2024 11:17 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է 25/11/2024 11:09 Իշխանությունը գնալու է ընտրության իր «մեծարգոների ենթամշակույթով». Վահե Հովհաննիսյան 25/11/2024 10:58 Ռուբեն Վարդանյանի ծրագրերը ճանաչելի են դարձնում ՀՀ-ն. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնը 25/11/2024 10:45 Սա ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման և ավելիին ձգտելու մասին է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել 25/11/2024 10:38 Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times 25/11/2024 10:31 Վանաձորի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 25/11/2024 10:29 Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել 25/11/2024 10:27 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Հրազդանում 25/11/2024 10:20 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին 25/11/2024 10:09 Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը 25/11/2024 10:00 Տապալելով գերիների վերադարձի մասին ԱԺ հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն աջակցեց Ադրբեջանին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար. Տիգրան Աբրահամյան 25/11/2024 09:46 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 09:38 Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել 24/11/2024 22:19 Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 24/11/2024 19:53 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն 24/11/2024 19:50 «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց 24/11/2024 18:23 Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել 24/11/2024 17:30 Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 24/11/2024 17:14 Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար 24/11/2024 17:10 Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես. Սիմոնյանը պատասխանել է Քոչարյանին 24/11/2024 17:03 Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել 24/11/2024 14:13 Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուրեր. ՊՆ 24/11/2024 14:07 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 24/11/2024 14:02 Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 24/11/2024 14:00 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 24/11/2024 12:41 Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է 24/11/2024 12:19 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի 24/11/2024 11:34 Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 24/11/2024 10:52 Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը 24/11/2024 10:48 Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ. կան փակ ճանապարհներ 24/11/2024 10:21 Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել 24/11/2024 10:15 Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան(տեսանյութ) 24/11/2024 10:06 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ