01/02/2020 13:21
ԱՄՆ-ում ձերբակալել են Իրաքում «Ալ-Քաիդայի» բջջի ենթադրյալ հրամանատարին
ԱՄՆ-ի իշխանությունները ձերբակալել են Արիզոնայի մի բնակչի, որը, իբր, ղեկավարում է Իրաքում գործող «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության (Ռուսաստանում արգելված) բջիջը, և մեղադրվում է այդ երկրում սպանության համար, հայտնում են ԱՄՆ արդարադատության նախարարությունից:
Ըստ գերատեսչության՝ 42-ամյա Ալի Յուսուֆ Ահմեդ Ալ-Նուրին (Ali Yousif Ahmed Al-Nouri) ձերբակալվել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն Իրաքի իշխանություններից ստացել են նրա իր արտահանձնման վերաբերյալ հայտը: