01/02/2020 12:34
Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, մերժել է «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու պահանջի վերաբերյալ Դատախազության բողոքը։
Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 200-րդ հոդվածի 3-րդ կետով: