01/02/2020 12:15
Պեկինում բացահայտել են նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 156 դեպք
Պեկինում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 156-ի, մահվան նոր դեպքեր չեն գրանցվել, ասվում է չինական մայրաքաղաքի առողջապահական կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
«Հունվարի 31-ին` ժամը 14:00-ից մինչև 24:00-ն ընկած ժամանակահատվածում, Պեկինում գրանցվել է նոր կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբով հիվանդանալու 17 նոր դեպք: Հունվարի 31-ի կեսգիշերի դրությամբ վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 156-ի: Հիվանդներից մեկը մահացել է, հինգը՝ դուրս գրվել հիվանդանոցներից, մնացած 150-ը դեռ շարունակում է բուժում ստանալ», - ասվում է հայտարարության մեջ:
Վարակից ազատ է մնացել մայրաքաղաքի չորս շրջան` Ֆանշանում, Պինգուում, Միյունում, Յանցինում, որոնք բոլորն էլ Հինգերորդ տրանսպորտային օղակից դուրս են գտնվում: Վարակման ամենից շատ դեպքեր են բացահայտվել Հայդան և Չաոյան շրջաններում՝ 35 և 27 դեպք: