03/02/2020 17:52
Սուրեն Պապիկյանի գլխավորած նախարարությունում ավելի քան 405 միլիոն դրամ են հատկացրել պարգևատրումների համար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ներկայացրել է, թե որքան գումար է հատկացրել 2019 թվականի պարգևատրումների համար։
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների պարգևատրումների ընդհանուր գումարը 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 405 միլիոն 588 հազար 209 դրամ, որը հատկացվել է «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ», «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում», «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածներով նախատեսված միջոցներից», - ասված է նախարարության պատասխանում։