03/02/2020 14:08
Արցախյան խնդիրը վաղուց միջազգային կոնֆլիկտ է դարձել. Ալեն Ղևոնդյան (Տեսանյութ)
Ղարաբաղի խնդիրը վաղուց արդեն միջազգային կոնֆլիկտ է դարձել, այս մասին Aysor.am-ի «Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանային կոնտեքստին՝ ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Արտաքին ճնշման ազդակներ պարբերաբար են եղել։ Արտաքին ճնշման ազդակները նոր չեն ձևավորվել։ Շատերի մոտ ընկալելի է, որ արցախյան խնդրի լուծման կենսական ազեցություն գործող օղակներից մեկը Ռուսաստանն է՝ հաշվի առնելով հարավում որոշակի կոնյուկտուրաներ։ Որոշները կարծում են, որ ինչ-որ փուլային ակտիվացում է տեղի ունենում Միացյալ Նահանգների կողմից․ փորձում է թեստային ինչ-որ պրոցեսներ նախաձեռնել, իհարկե, քննարկելով իր մյուս գործընկերների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի հետ։ Փորձում են ինչ-որ ճանապարհներ գտնել ու փորձում են երբեմն ասիմետրիկ, երբեմն սիմետրիկ ընկալումներով հարցին մոտենալ՝ մտածելով, որ փոքրիկ պատուհաններ կարող են բացվել։ Ընդհանուր առմամբ, ռեգիոնում բավական անորոշ կոնյուկտուրա է ձևավորվում ամեն առումով։ Եվ ռեգիոնալ խաղացողների տեսանկյունից՝ Թուրքիա-Իրան՝ ամեն մեկը իր խնդիրներով, Ռուսաստանի հեռանկարը՝ Ռուսաստանը որպես մեծ պետությունը աշխարահաքաղաքական ինքնության փնտրտուքի մեջ է կամ հերթական ցիկլն է սկսում դեռևս անորոշ ավարտով, Թրամփի քաղաքականության առանձնահատկությունները՝ մի կողմից իզոլությունից, մյուս կողմից՝ յուրայինների-ոչ յուրայինների թեզերը»,- ասել է նա։
Քաղաքագետը նաև նշել է, որ Արցախի հարցը կարելի է տեղային և շատ ավելի լայն կոնտեքստով դիտարկել։ Տեղային կտրվածքով մենք պետք է ադրբեջանցիների հետ ինչ-որ լեզու գտնենք, ավելի բարձր կոնտեքստով՝ այդ լեզուն պետք է լեգիտիմ լինի մյուս ավելի մեծ խաղացողների քաղաքականության ներքո։
Մանրամասները՝ տեսանյութում: