03/02/2020 17:33
Վարշավան կարող է զբաղեցնել Լոնդոնի տեղը ԵՄ-ում, հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը
Լեհաստանը կարող է զբաղեցնել Մեծ Բրիտանիայի տեղը Եվրամիությունում: Այս մասին РАР գործակալությանն ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը:
«Միությունն ավելի փոքր կլինի բնակչության թվաքանակի, տնտեսական ներուժի, ռազմական ուժի և աշխարհում ունեցած ազդեցության տեսանկյունից: Հարցն այն մասին է, թե ինչ դեր կխաղա Լեհաստանը` Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո», - ասել է Չապուտովիչը:
Նա կարծում է, որ երկուշաբթի սկսվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Լեհաստան «նույնպես խորհրդանշական է, քանի որ Լեհաստանը ներկայանում է որպես պետություն, որը կարող է զբաղեցնել Մեծ Բրիտանիայի նախկին տեղը»:
«Կարծում եմ՝ Լեհաստանի դերը Միությունում կաճի, չնայած դա էլ չի լինի նախկին Միությունը», - ավելացրել է նախարարը: