03/02/2020 16:46
Զելենսկին հայտնել է ուկրաինական խոցված ինքնաթիռի մասին կարևոր ձայնագրության առկայության մասին
Ուկրաինան ունի իրանցի կարգավարների կարևոր ձայնագրությունը, որն ապացուցում է՝ Թեհրանում ի սկզբանե իմացել են հրթիռներով ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ «1+1» ուկրաինական հեռուստաալիքի եթերում:
«Դա Թեհրանի կարգավարական ծառայության ձայնագրությունն է Իրանի ինքնաթիռի հետ, որն այդ ժամանակ վայրէջքի էր գնում: Ժամը 06:12-ին մեկնել է մեր ինքնաթիռը, իսկ 06:30-ին պետք Է վայրէջք կատարեր իրանական ինքնաթիռը, որն ամեն ինչ տեսել է, և անձնակազմը սկսել է խոսել դիսպետչերի հետ: Ամեն ինչ լսվում է: Ձայնարության մեջ ասում են՝ «ինձ թվում է, որ հրթիռ Է թռչում»: Նա դա ասում է և պարսկերենով և անգլերենով», - ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ձայնագրությունն ապացուցում է, որ իրանական կողմը հենց սկզբից գիտեր աղետի պատճառների մասին:
«Դա նրանց հայտնի էր արդեն ինքնաթիռի խոցման պահին», - ավելացրել է Զելենսկին: