03/02/2020 12:24
Չինական բորսաներն 8 տոկոսանոց անկումով են մեկնարկել
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին ամանորի տոներից հետո ֆոնդային բորսաներում սակարկությունները սկսվել են ավելի քան 8 տոկոս անկմամբ, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Ընդմիջումը շարունակվում էր հունվարի 23-ից: Այդ ժամանակից ի վեր վարակվածների թիվը 30 անգամ աճել է, իսկ մահացածների թիվը՝ 20:
Shanghai Composite շանհայյան ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը ընկել է 8,07 տոկոսով՝ մինչև 2736,28 կետ, շենչժենյան Shenzhen Component-ը՝ 8,54 տոկոսով՝ 9769,91 կետ:
Ընդ որում՝ հոնկոնգյան Hang Seng ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսն աճել է 0,44 տոկոսով՝ մինչև 26428,05 կետ: