03/02/2020 17:39
Պակիստանի յոթ քաղաքացի է զոհվել Աֆղանստանի կողմից հրետակոծության հետևանքով
Առնվազն յոթ պակիստանցի է զոհվել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայբեր Փախթունխվա նահանգում՝ Աֆղանստանի կողմից հրետակոծության հետևանքով: Այս մասին երկուշաբթի հայտնել է «Geo» հեռուստաալիքը:
«Աֆղանստանի կողմից արձակված արկն ընկել է տեղի բնակչի տան վրա: Նա և նրա ընտանիքի վեց անդամները տեղում մահացել են», - հայտնել է ոստիկանության աշխատակիցը: Թաղամասում սկսվել է հակաահաբեկչական գործողություն:
Հունվարի 29-ին Իսլամաբադը ժամանակավորապես փակել է Թորխամի անցակետը Աֆղանստանի հետ սահմանին՝ Պակիստանում երկու արկի պայթյունի պատճառով: