03/02/2020 18:10
Թրամփ. Դեմոկրատները կրկին Սանդերսին թույլ չեն տա դառնալ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտավախություն ունի, որ Դեմոկրատական կուսակցության վերնախավը, ինչպես և 2016 թվականի ընտրություններում, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին թույլ տա դառնալ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու և 2020 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթանակի հավակնելու շանս ստանալ:
Այդ մասին Թրամփը հայտարարել է «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Սպիտակ տան ղեկավարը Սանդերսին համարել է կոմունիստ՝ ելնելով նրա գաղափարական հայացքներից:
«Երբ ես մտածում եմ Բեռնիի մասին, ապա միտքս է գալիս կոմունիզմը: Դուք կարող եք նրան համարել սոցիալիստ», - նշել է Թրամփը՝ հիշեցնելով, որ այդ քաղաքական գործիչը 1988 թվականին մեղրամիսն անցկացրել է Խորհրդային Միությունում՝ այցելելով Մոսկվա, Լենինգրադ և Վոլգայի ափի քաղաքներ:
«Կարծում եմ, որ նրանք (դեմոկրատների վերնախավը) կրկին կզբաղվեն ընտրությունների նենգափոխումներով Սանդերսի դեմ: Ես տեսնում եմ, թե ինչ է տեղի ունենում: Նրանք կրկին նենգափոխում են ի վնաս նրա», - պնդել է ԱՄՆ-ի նախագահը: