03/02/2020 11:29
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան հարվածներ է հասցնում սիրիական զորքերի դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք զինվորականները հարձակվել են սիրիական զորքերի դիրքերի վրա:
Նրա խոսքով՝ թուրքական կողմը հարվածել է մոտ 40 թիրախի, 30-ից 35 սիրիացի զինվոր ընկել է կրակի տակ:
Միևնույն ժամանակ, Էրդողանը Ռուսաստանին կոչ է արել չխառնվել տեղի ունեցածին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իդլիբում սիրիական կառավարական բանակի հետ բախումներից հետո թուրք չորս զինծառայող է զոհվել, 9-ը ՝ վիրավորվել: