03/02/2020 17:08
Էրդողանը կրկին հայտարարել է, որ չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը և կշարունակի հետևել Ղրիմի թաթարների վիճակին:
«Մենք կշարունակենք պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, անօրինական ենք համարում Ղրիմի բռնակցումը: Ուկրաինայի հետ մեր հարաբերությունների կարևոր ասպեկտը նաև Ղրիմի թաթարներն են, շարունակում ենք հետևել նրանց վիճակին», - լրագրողներին ասել է Էրդողանը՝ Ուկրաինա մեկնելուց առաջ: