03/02/2020 10:59
Թուրքիան խոստացել է վրեժխնդիր լինել Սիրիայում իր զինծառայողների մահվան համար
Սիրիական Իդլիբում թուրք զինծառայողների մահը սիրիական կառավարական բանակի հետ բախումներից հետո անպատասխան չի մնա, հայտնում է RT- ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իդլիբում սիրիական կառավարական բանակի հետ բախումներից հետո թուրք չորս զինծառայող է զոհվել, 9-ը՝ վիրավորվել:
«Անմիջապես պատասխան է տրվել այս հարձակմանը, որը հակասում է Իդլիբի համաձայնագրին: Մեր զինվորների արյունը առանց վրեժխնդրության չի մնալու, դրա համար մեղավորները պատասխան են տալու», - RT- ն մեջբերում է Քալընի խոսքերը: