03/02/2020 12:25
Նոր Զելանդիայում մոտ 400 մարդ արգելափակված է մնացել հորդառատ անձրևների պատճառով
Նոր Զելանդիայում անբարենպաստ եղանակի պատճառով մոտ 400 մարդ, որոնց մեծ մասը զբոսաշրջիկ է, արգելափակված է մնացել Հարավային կղզու հարավարևմտյան ծովեզերքի Միլֆորդ Սաունդ առողջարանային քաղաքում, հայտնում է The New Zealand Herald հրատարակությունը:
Քաղաքից դուրս եկող միակ ճանապարհը ողողվել է անձրևներից և մասնակիորեն քանդվել սողանքներից: Սաստիկ քամու և հորդառատ անձրևների պատճառով Ֆայորդլենդի տարածաշրջանի իշխանությունները, որտեղ գտնվում է Միլֆորդ Սաունդը, արտակարգ դրություն են հայտարարել, իսկ երկրի օդերեւութաբանական ծառայությունը հրապարակել է պատմության մեջ առաջին նախազգուշացումն արտակարգ եղանակային պայմանների մասին: Տրածաշրջանի իշխանությունները հայտարարել են, որ մարդկանց տարահանման համար կօգտագործվեն ուղղաթիռներ, քանի որ ճանապարհն, ինչպես սպասվում է, փակ կմնա մինչև շաբաթվա վերջ: