03/02/2020 17:23
Ուղևորատար ինքնաթիռի օդաչուների հրմշտոցի պատճառով չվերթը խափանվել է
Փարիզից Մոսկվա թռչող ուղևորատար օդանավի օդաչուների վեճը խափանել է չվերթը և վշտացրել ռուսաստանցիներին: Տեղի ունեցածի մասին պատմել է ականատես Կիրիլ Ֆոն Հոֆմանը:
Միջադեպը տեղի է ունեցել «Air France» ավիաընկերության օդանավում, որը կատարում էր AF1744 չվերթը: Հոֆմանը հայտնել է, որ Շառլ դը Գոլ օդանավակայանից թռչելուց առաջ ուղեւորները սկանդալի ձայներ են լսել օդաչուների խցիկից, որից հետո օդանավը վերադարձել է դեպի վայրէջքային տերմինալ:
«Բարձրախոսով ռուսերենով, ֆրանսերենով և անգլերենով հայտնել են, որ օդաչուների խցիկում ծեծկռտուք է եղել, և թռիչքը կշարունակվի միայն այն բանից հետո, երբ անձնակազմը փոխարինվի», - հստակեցրել է զբոսաշրջիկը:
Օդաչուներին փոխելուն պես օդանավը թռչել է «Շերեմետևո», սակայն 1,5 ժամ անց վերադարձել է Շառլ դը Գոլ:
«Սրահում անչափ ցուրտ էր, իլյումինատորները սառած էին, անտանելի էր նստելը, ծանր էր շնչելը», - հիշում է Հոֆմանը:
Նրա խոսքը RT-ի հետ զրույցում հաստատել է ռուսաստանցի Ալֆիա Նեստերենկոն, որը թռչել է նույն օդանավով:
«Շատ անհանգիստ էինք թռչում, ասես ավտոբուսն ընթանում էր գյուղական ճանապարհով՝ ամպեր չկային, բայց մշտական տուրբուլենտություն կար: Ինչի՞ մասին է սա խոսում: Այն մասին, որ թևերը ծածկված էին սառույցով, և դրանք չէին կարողանում հաղթահարել օդանավի կառավարումը», - հստակեցրել է նա՝ ավելացնելով, որ չվերթը 12 ժամով հետաձգվել է:
Արդյունքում ճանապարհորդները կարողացել են Մոսկվա հասնել այն բանից հետո, երբ ուրիշ օդանավ են նստել: