03/02/2020 12:52
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարգևատրումների համար հատկացրել է ավելի քան 100 միլիոն դրամ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ներկայացրել է, թե որքան գումար են հատկացրել 2019 թվականի պարգևատրումների համար։
«2019 թվականին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ՀՀ պետական բյուջեով նախատեսված պարգևատրման գծով հատկացումը կազմել էլ 100 միլիոն 391 հազար 800 դրամ», - ասված է նախարարության պատասխանում։