03/02/2020 14:31
Ճապոնիայում Սինդակե հրաբուխը ծխի ու մոխրի 7 կիլոմետրանոց սյուն է արտանետել
Հրաբխի ժայթքում է տեղի ունեցել երկուշաբթի Ճապոնիայի Կագոսիմա հարավարևմտյան պրեֆեկտուրայի Կուտինոէրաբու կղզում, հայտնում է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը:
Խառնարանից արտանետված ծխի ու մոխրի սյունը հասել է 7 կիլոմետր բարձրության: Նաև նշվում է, որ ժայթքման հետևանքով խոշոր քարեր են արտանետվել 600 մետր շառավղով:
Գերատեսչությունը նախազգուշացրել է հրաբխի կենտրոնական մասին 2 կիլոմետրից ավելի տարածությամբ մոտենալու արգելքի մասին՝ կապված նոր ակտիվության ռիսկի հետ:
Վերջին անգամ Սինդակեն ժայթքել է այս տարվա հունվարի սկզբին: Կուտինոէրաբուի տարածքը, որտեղ գտնվում է հրաբուխը, կազմում է 38 ք/ կմ: Կղզին ինքը մտնում է Կիրիսիմա-Յակու ազգային բնայգու կազմի մեջ: