04/02/2020 15:03
Հանրային քննարկման կարիք կա առնվազն. ՊԵԿ նախագահը՝ հարկային գաղտնիքի հասանելիության մասին (Տեսանյութ)
Հանրության հետ պետք է խոսել. արդյոք հանրությունը համաձայն է, որ հարկային գաղտնի տեղեկատվության տիրապետողների շրջանակն ավելացնենք, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկաներին հարց ուղղեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Վերջինիս փորձեց ընդհատել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը՝ հայտարարելով, որ հասարակությունը հենց իրենք են, քանի որ ժողովուրդն ընտրությունների ժամանակ ձայն է տվել իրենց։
Դավիթ Անանյանն իր հերթին ընդգծեց, որ ինքը ևս ընտրություններին մասնակցել է, սակայն հարկային գաղտնիքի հասանելիության հարցի շուրջ այլ տեսակետ ունի։
«Հանրային քննարկման կարիք կա առնվազն։ Հարկային գաղտնիքը առևտրային գաղտնիք է։ Մենք մարդկանց պետք է հարցնենք՝ համաձա՞յն են, որ այդ տեղեկատվության տիրապետողների շրջանակն ավելացնենք։ Մենք պարտավոր ենք հարցնել։ Մենք այսօր այդ գաղտնիքը պահպանողներն ենք», - իր խոսքն ամփոփեց ՊԵԿ նախագահը։