04/02/2020 16:57
Մահացել է Քենիայի նախկին նախագահը
Քենիայի նախկին նախագահ Դանիել արապ Մոին մահացել է 95 տարեկանում, հայտնում է տեղական «Citizen TV» հեռուստաալիքը՝ հղում անելով նախկին նախագահի մամուլի քարտուղար Լի Նժիրուին:
«Մոին Նայրոբիի հիվանդանոցում էր 2019 թվականի հոկտեմբեր ամսից և մինչև կյանքի վերջին օրը չէր լքել հաստատությունը», - հայտարարել է Նժիրուն՝ ավելացնելով, որ նախկին նախագահի առողջությունը վերջին երեք տարվա ընթացքում անընդհատ վատթարանում էր:
Հեռուստաալիքը հայտնում է, որ Մոիի մահվան մասին երեքշաբթի առավոտյան պաշտոնապես հայտարարել էր նաև երկրի ներկայիս նախագահ Ուհուրու Քենիաթան:
Դանիել արապ Մոին ստանձնել էր Քենիայի նախագահի պաշտոնը երկրի նախորդ առաջնորդ Զոմո Քենիաթայի մահից հետո և աշխատել մինչև 2002 թվականը, երբ նախագահական ընտրություններում հաղթանակ էր տարել նրա մրցակից Մվայի Կիբակուն: