04/02/2020 09:35
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանը դասախոսություն է կարդացել թիմակիցների համար՝ բացատրելով իր աբսուրդային առաջարկը
«Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շաբաթ-կիրակին անցկացրել են Դիլիջանում՝ քննարկել են Վահագն Հովակիմյանի հեղինակած վիճահարույց փոփոխությունները՝ ԱԺ կանոնակարգի, ՍԴ-ի և հանրաքվեի մասին օրենքների հետ կապված։
Թերթը հիշեցնում է, որ փորձ է արվում առանց ՍԴ-ի կարծիքի Սահմանադրությունում փոփոխությունների ճանապարհ բացել և ցանկալի ՍԴ ձևավորել՝ առանց Հրայր Թովմասյանի և մյուսների։
Հանդիպմանը բոլորը չեն մասնակցել, ինչն էլ հիմնավորել է կասկածները, որ չի հաջողվելու 87 քվե ստանալ, ինչն անհրաժեշտ է փոփոխություններն անցկացնելու համար։
«Իմ քայլում» վաղուց տարաձայնություններ կան, իսկ վերջերս անհամաձայնություն հայտնողների շարքերն աճել են։ Դիլիջանյան հանդիպմանը օրենքի «հեղինակ» Վահագն Հովակիմյանը դասախոսություն է կարդացել թիմակիցների համար՝ բացատրելով իր աբսուրդային առաջարկը: