04/02/2020 18:52
Թուրքիան հայտարարել է Իդլիբում լարվածության նվազեցման ուղղությամբ աշխատանքների մասին
Թուրքիան և Ռուսաստանը աշխատում են նվազեցնել լարվածությունը սիրիական Իդլիբում, երեքշաբթի այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը, փոխանցում է РИА Новости-ն։
Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր երկու թուրք զինվորականի և մեկ քաղաքացիական աշխատակցի մահվան մասին՝ երկուշաբթի Իդլիբում սիրիական կառավարական բանակի կողմից հրետակոծությունից հետո: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ զոհվել է հինգ զինվոր և երեք քաղաքացիական անձ:
Լրատվամիջոցները հայտնում են Իդլիբում 76 սիրիացի զինծառայողների մահվան մասին՝ պատասխան կրակի հետևանքով:
«Մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ՝ դադարեցնելու սիրիական ռեժիմի գրոհները: Ռուսաստանն այստեղ կարևոր առաքելություն ունի», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նա ավելացրել է, որ Թուրքիան կշարունակի պատասխանել Իդլիբում իր զինված ուժերի հրետակոծությանը: