04/02/2020 17:56
ԿՀՎ-ի ենթադրյալ գործակալն Իրանում մահապատժի է ենթարկվել
ԿՀՎ ենթադրյալ գործակալն Իրանում մահապատժի է դատապարտվել՝ իրանական միջուկային ծրագրի բնագավառում լրտեսության համար, հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին:
«ԿՀՎ-ի լրտեսներից մեկը՝ Ամիր Ռահիմփուրը, դատապարտվել է մահապատժի: Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել այդ դատավճիռը։ Նա փորձում էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղակատվություն փոխանցել ԱՄՆ-ի հետախուզությանը», - Հոսեյն Իսմայիլիի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը։