04/02/2020 13:47
Վրաց ընդդիմությունը հրաժարվել է բողոքի ակցիաներից երկրի արևմուտքում ողբերգությունից հետո
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հրաժարվել են երեքշաբթի Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիաներ անցկացնել՝ երկրի արևմուտքի Բաղդատի բնակավայրում հրդեհից վեց մարդու զոհվելու կապակցությամբ:
«Բաղդատի ավանում անցած գիշեր մեկ ընտանիքի 6 անդամի, այդ թվում՝ չորս երեխայի կյանք խլած ողբերգական պատահարի կապակցությամբ մենք հրաժարվեել ենք բողոքի ակցիաներ անցկացնելուց»,- լրագրողներին հայտնել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավարներից Գիգի Ուգուլավան:
Նա նշել է, որ ընտրական համակարգը փոխելու՝ իշխանություններին ուղղված պահանջով ընդդիմադիր կուսակցությունների ակցիան կանցկացվի չորեքշաբթի:
«Մենք կշրջափակենք խորհրդարանի բոլոր երեք մուտքեր. և «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունից պատգամավորներն ստիպված կլինեն անցնել «ամոթանքի միջանցքով»,- ասել է Ուգուլավան:
Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը բացվում է երեքշաբթի: