04/02/2020 19:31
Պաղեստինը հայտարարել է ապառազմականացված պետություն դառնալու պատրաստակամության մասին
Պաղեստինը կհամաձայնվի ապառազմականացման միայն այն դեպքում, եթե պահպանվեն բոլոր մյուս պայմանները, ներառյալ՝ լիովին անկախ պաղեստինյան պետության ստեղծումը, հայտարարել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը:
«Մեզ համար խնդիր չէ ապառազմականացված պետություն դառնալը, ճիշտ ընկալմամբ, եթե կա լուրջ պայմանավորվածություն երկու պետությունների ստեղծման վերաբերյալ, եթե մեր ժողովրդի բոլոր պահանջները կյանքի կոչվեն», - ասել է դեսպանը՝ Ռուսաստանում մամուլի ասուլիսի ժամանակ:
«Երբ մեր նախագահն ասել է այդ մասին, դա չի նշանակել, որ մենք ինչ-որ բանի մեջ զիջում ենք Միացյալ Նահանգներին: Մեր նախագահն ասել է, որ միայն բոլոր մյուս պայմանների պահպանման դեպքում, երբ մենք ունենք անկախ պետություն, այն կարող է ապառազմականացվել», - ընդգծել է նա: