04/02/2020 13:00
Օտարերկրյա 46 ընկերություն դադարեցրել է չվերթերը դեպի Չինաստան
Այս պահին արդեն օտարերկրյա 46 ավիափոխադրող դադարեցրել է թռիչքները դեպի Չինաստան, հայտնում է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը շատ երկրների ու ընկերությունների հարկադրել է Չինաստան և այնտեղից ուղևորությունների սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել:
«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ միջազգային ավիացիոն շուկայում պահանջարկը կտրուկ նվազել է, մի շարք երկրներ սահմանափակումներ են մտցրել Չինաստանի քաղաքացիների մուտքի ու ելքի վրա: Ներկա դրությամբ արդեն 46 օտարերկրյա ավիափոխադրող հայտարարել է (Չինաստան) և մայրցամաքային Չինաստանից չվերթերի դադարեցման մասին», - ասված է վարչության հաղորդագրության մեջ: