04/02/2020 20:00
Սինգապուրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 24-ի
Սինգապուրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 24-ի, բժիշկները հաստատել են այդ երկրի ներսում վիրուսի փոխանցման առաջին դեպքերը, հետևում է տեղական առողջապահության նախարարության հաղորդագրությունից:
Նախկինում հաղորդվում էր 18 հիվանդի մասին:
«2020 թվականի փետրվարի 4-ի՝ ժամը 14:00-ի դրությամբ, Առողջապահության նախարարությունը հաստատել է Սինգապուրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման (2019-nCoV) ևս վեց դեպք: Նրանցից չորսի մոտ վիրուսը փոխանցվել է մարդուց մարդ», - ասվում է հաղորդագրության մեջ: