04/02/2020 14:11
Թրամփը հաղթել է Այովայում հանրապետականների կոկուսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է Այովայում հանրապետականների կոկուսում, հայտնում է Հանրապետական կուսակցության տեղական բաժանմունքը:
Ընդհանուր առմամբ, կոկուսում (ընտրողների ժողով) քվեարկել է 31 հազար 386 մարդ: Թրամփը ստացել է 30,5 հազար ձայն կամ ձայների 97 տոկոսը: Ուիլյամ Ուելդը ստացել է 401 ձայն, Ջո Ուոլշը` 341, իսկ մնացած թեկնածուները` միասին վերցրած 144 ձայն:
Փաստացի փրայմերիզում Թրամփի մրցակիցներն են Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Ջո Ուոլշը և գործարար Ռոկի դե լա Ֆուենտեն, սակայն նրանք ակտիվ քարոզարշավ չեն անցկացնում և չեն հավակնում հաղթանակի:
Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես աջակցել է Թրամփի վերընտրվելուն՝ երկրորդ ժամկետով:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերին: