04/02/2020 19:52
ԱՀԿ-ն հայտարարել է Ուհանի լաբորատորիայից կորոնավիրուսի առաջացման ապացույցների բացակայության մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է՝ չկա որևէ վկայություն, որը կհաստատեր Ուհանի ինստիտուտի լաբորատորիայից 2019-nCoV վիրուսի ի հայտ գալու այն վարկածը, որը շարադրել է «The Washington Times» թերթը:
Այդ մասին ТАСС-ին հայտնել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարևիչը:
«Չունենք վկայություններ, որոնք կհաստատեին այդ վարկածը», - նշել է նա:
Ինչպես նշվում է հունվարի 24-ին հրապարակված հոդվածում, 2019-nCoV վիրուսը «կարող էր ի հայտ գալ Ուհանի լաբորատորիայից՝ կապված կենսաբանական զենքի չինական փակ ծրագրի հետ»:
«The Washington Times»-ի համաձայն, որը վկայակոչում է Իսրայելի հետախուզության նախկին սպա Դենի Շոհամին, խոսքը վերաբերում է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտին: