04/02/2020 12:36
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 425-ի
Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերի քանակը հասել է ավելի քան 20,4 հազարի, ասված է Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Երկրում մահացածների թիվը հասել է 425-ի:
Ավելի քան 23,2 հազար բնակչի նկատմամբ բժիշկները նոր կորոնավիրուսով վարակման կասկածներ ունեն: Չինաստանում հիվանդացածների քանակն անցած օրվա համեմատ աճել է 3,2 հազարով, իսկ մահացածների թիվը՝ 64-ով:
Մոտ 2,8 հազար հիվանդների վիճակը գնահատվում է ծանր: Եվս 171,3 հազար բնակիչ գտնվում է կարանտինում: