04/02/2020 14:03
Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Բելգիայի քաղաքացուհու մոտ, որը Չինաստանի Ուհան քաղաքից տարհանվել էր, կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է թագավորության առողջապահության նախարարությունը:
«Բոլոր ինը հայրենակիցները, որոնք կիրակի երեկոյան վերադարձել են Ուհանից, զինվորակական հոսպիտալում մանրակրկիտ հետազոտություն են անցել: Նրանցից մեկի մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Le Soir-ը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ պացիենտի վիճակը կայուն է և հիվանդացության որևէ նշան նրա մոտ չի դիտարկվում:
Նրան հետագա բուժման համար տեղափոխել են Բրյուսելի հիվանդանոցներից մեկը: